Նորություններ

Յուրատեսակ ցուցադրություն՝ Kivera Naynomis-ից

Յուրատեսակ ցուցադրություն՝ Kivera Naynomis-ից

01.03.2022

Կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը, որի հեղինակը Kivera Naynomis հայտնի ապրանքանիշի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։

Ցուցադրության գաղափարի հիմքում ոչ թե  հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը:

Ցուցադրությունը կազմակերպվել էր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որի դահլիճը դիզայները բաժանել էր 8 սրահների՝ համապատասխան խորագրերով՝  «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորոստ», «Դատարկություն»:

H2O խորագիրը կրող ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում:

Ի տարբերություն Kivera Naynomis ապրանքանիշի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա, իսկ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ։

Comments are closed.