Նորություններ
Փարաջանովի ստեղծագործությունները կցուցադրվեն Ֆրանսիայում
01.03.2022
2022 թվականի մարտի 22-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանը Ֆրանսիայի Մոն դե Մարսան քաղաքում կբացի ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչև հունիսի 19-ը:
Ցուցադրությունը կիրականացվի Մոն դե Մարսանում անցկացվող «Երազ» փառատոնի շրջանակում:
Կցուցադրվեն Փարաջանովի ստեղծագործությունները, իսկ թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը Փարաջանովի «Բանտային» կամ «Էսքիզներ» թեմաներով կներկայացնի զեկուցում: Բացի այդ, Մոնակոյում՝ Մոնտե Կառլոյում «Հայկական երաժշտության օրերի» շրջանակում կբացվի Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդես: Թանգարանը փարաջանովյան ստեղծագործությունների լուսանկարները տրամադրել է կազմակերպիչներին, որոնք էլ կտպեն այն և կցուցադրեն թվային ձևաչափով:















