Նորություններ

Շնորհավոր Մարտի 8

Շնորհավոր Մարտի 8

08.03.2022

Սիրելի՛ կանայք, աղջիկներ,
Մանկավարժական համալսարանը և Ռադիո «Ֆամա»-ն ջերմորեն շնորհավորում են Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
100-ամյա բուհն իր մեկդարյա պատմության ընթացքում կրթել և մանկավարժի վեհ կոչումն է շնորհել աղջիկների, կանանց բազում սերունդների։
Նրանք իրենց աշխատանքով բոլոր ժամանակներում ունեցել են ազդեցիկ դերակատարություն ժողովրդի ինքնության պահպանման, ազգի հարատևման գործում՝ կրթելով ու դաստիարակելով հայրենասեր ու հայրենապաշտ զավակներ։
Հատկապես հիմա հայ կինը գործուն մասնակցություն ունի կրթության ոլորտում, որը, պատմության տարբերում շրջաններում հաղթահարելով բազում մարտահրավերներ, պահպանել է հայ ընտանիքի ամրությունն ու ավանդույթները։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք գարնանային գեղեցիկ տոների մեկնարկի առթիվ, մաղթում քաջառողջություն, երջանկություն և անհոգություն՝ խաղաղ ու անխռով հայրենիքում։ Մնացեք նույնքան գեղեցիկ և սիրելի։

Comments are closed.