Նորություններ
«Առնեմ ելնեմ» ստեղծագործությունը` նորովի կատարմամբ
07.03.2022
«Նեմրա» ռոք խումբը նորովի է մեկնաբանել «Առնեմ ելնեմ» ստեղծագործությունը։
«Նեմրա» խումբը, որն ունի արդեն 10 տարվա պատմություն, կազմավորման օրից հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:
Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին:















