Նորություններ

«Վերադարձ» ֆիլմն արդեն կինոէկրաններին է

«Վերադարձ» ֆիլմն արդեն կինոէկրաններին է

09.03.2022

Մարտի 8-ից կինոէկրաններին է «Վերադարձ»  հայ-կիպրական համատեղ արտադրության կինոնկարը: Ֆիլմի հիմքում  իրական պատմություն է:

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում:  Ֆիլմ այն մասին է, թե ինչպես են հայրենիքի եւ սիրած աղջկա հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը ստիպում սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։

Գլխավոր դերակատարը կիպրոսաբնակ դերասան  Յուրի Մելիքովն է, ռեժիսորը՝  Արման Գեւորգյանը,սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը:

Comments are closed.