Նորություններ
Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում
11.03.2022
Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից։
Երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին։
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թուրինում մայիսի 10-14-ը։ Հայաստանը մրցույթում կներկայանա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում:
Մրցույթին ընդհանուր մասնակցում է 41 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ավստրիա, Խորվաթիա, Դանիա, Հունաստան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիալիա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա, Վրաստան, Իսրայել, Մալթա, Սան Մարինո, Սերբիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիայի, Միացյալ Թագավարություն։















