Նորություններ

8 միլիոն արժողությամբ քանդակը գնվել էր ցածր գնով

8 միլիոն արժողությամբ քանդակը գնվել էր ցածր գնով

21.03.2022

Բրիտանացի զույգն անակնկալի է եկել՝ պարզելով, որ երկու տասնամյակ առաջ գնված քանդակն  իսկական գանձ է:

Հայտնի է, որ զույգը դրա համար վճարել է 5170 ֆունտ ստերլինգ, սակայն տարիներ անց պարզվել է, որ սա Անտոնիո Կանովայի՝ 200 տարվա պատմություն ունեցող և տասնամյակներ շարունակ կորած համարվող քանդակն է՝ 8 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ:

«Պառկած Մագդաղենացին» կոչվող քանդակն իտալացի վարպետի վերջին գործերից է: Կանովայի գործերի փորձագետ Մարիո Գուդերզոն նշել է, որ քանդակի հայտնաբերումն իսկական հրաշք է:

Քանդակն աճուրդի կհանվի հուլիսին:8

Comments are closed.