Նորություններ
Ամենապահանջված հեռախոսները՝ Samsung Galaxy և iPhone
22.03.2022
Samsung Galaxy և iPhone սմարթֆոններն ընդգրկվել են 2021 թվականի համաշխարհային շուկայում ամենապահանջված հեռախոսների ցանկում։
Samsung Galaxy A12-ը դարձել է 2021 թվականի ամենավաճառվող սմարթֆոնը, որից վաճառվել է 51,8 մլն միավոր։ Երկրորդ տեղում iPhone 12-ն է՝ 41,7 միլիոնով, իսկ երրորդ տեղում iPhone 13-ն է՝ 34,9 մլն միավոր։
Լավագույն հնգյակում են նաև iPhone 11-ը և Xiaomi Redmi 9A-ն։















