Նորություններ
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է
21.03.2022
Պոեզիայի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում 1999 թվականին։
Հայաստանում օրն առաջին անգամ նշվել է 2010 թվականին:
Տարեցտարի տոնի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ։
Ռադիո «Ֆամա»-ն Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով շնորհավորում է բանաստեղծներին, ինչպես նաև պոեզիայի հավատավոր ընթերցողներին:















