Նորություններ
Հայտնի են «Արտավազդ» մրցանակակիրները
28.03.2022
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ -ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում» — «Կոկորդիլոսը» — Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» — Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» — Մերի Մարգարյան — «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդական ներկայացում» — «Երեք քույր» — Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան — Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան — Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան — Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան — Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա — Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
«Լավագույն թատերագիտական հոդված» — Քրիստինե Պողոսյան — «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա» — Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան — «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Երաժշտության լավագույն հեղինակ» — Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» — Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արմինե Անդրեասյան – (Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան — (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Ելենա Վարդանյան — (I կին) «Գարդենիա», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան — (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Սենիկ Բարսեղյան — (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» — «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» — Երևանի մնջախաղի պետական թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Լավագույն ներկայացում» — «Համլետ» — Երևանի պետական կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
«Հատուկ մրցանակ»
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն — «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան















