Նորություններ

Հայտնի են «Օսկար 2022»-ի լավագույնները

Հայտնի են «Օսկար 2022»-ի լավագույնները

28.03.2022

Հայտնի են կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկար»-ի հաղթողները։ Կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողությունն ավարտվել է հաղթողների հետևյալ ցանկով։

«Լավագույն ֆիլմ»՝ «Կոդա»,

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ»՝ «Նստեք իմ մեքենայի ղեկին» (Ճապոնիա),

«Լավագույն դերասանուհի»՝ Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»),

«Լավագույն դերասան»՝ Ուիլ Սմիթը («Ռիչարդ թագավոր»)։

«Լավագույն ռեժիսոր»՝  Ջեյն Քեմփիոնը («Շան ուժը»),

«Լավագույն օրիգինալ երգ»՝ No time to die երգը («007. մահանալու ժամանակը չէ»), «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝  «Հոգու ամառ»-ը,

«Լավագույն ադապտացված սցենար» ՝ Սիան Գիդերը («Կոդա»),

«Լավագույն օրիգինալ սցենար»՝ Քենեթ Բրանան («Բելֆաստ»),

«Լավագույն կոստյում»՝ «Cruella» ֆիլմը։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Թրոյ Կոցուրը («Կոդա»),

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Արիանա Դեբոզեն  («Վեսթսայդյան պատմություն»)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Էնկանտո» մուլտֆիլմը,

«Լավագույն ձայն»՝ «Դյունա» ֆիլմը, «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ «Բասկետբոլի թագուհի»-ն, «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ «The Windshield Wiper»-ը, իսկ «Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «The Long Goodbye»-ը։

Լավագույն օրիգինալ երաժշտության համար «Օսկար»-ի է արժանացել Հանս Ցիմերը («Դյունա»),

«Լավագույն օպերատորական աշխատանքի համար»՝  Գրեգ Ֆրեյզերը («Դյունա»), «Լավագույն մոնտաժի համար՝ Ջո Ուոքերը («Դյունա»),

«Լավագույն դիմահարդարում ու վարսահարդարում»՝ «Թեմմի Ֆեյ Այզ» ֆիլմը,

«Լավագույն պրոդյուսերական դիզայն» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում՝ «Դյունա»-ն։

 

Comments are closed.