Նորություններ

Այսօր է ծնվել աշխարհը նվաճած նկարիչը

Այսօր է ծնվել աշխարհը նվաճած նկարիչը

30.03.2022

1853 թվականի այս օրն է ծնվել արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Վինսենթ Վան Գոգը։

Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։

Աշխարհը նվաճած այս նկարիչն ու նրա գունազարդ նկարները թեև բացահայտված են,  ներկայացնում ենք նրա մասին մի քանի փաստ․
  • Վան Գոգն իր կենդանության օրոք վաճառել է ընդամենը մեկ նկար, այն էլ՝ ոչ այնքան բարձր գնով
  • Վան Գոգը կտրել է ընդամենը ականջի ծայրը, ոչ թե ամբողջ ականջը 

    Չնայած տարածված ստին, որ Վան Գոգն ամբողջությամբ կտրել է ականջը իր սիրած կնոջ պատճառով, փաստը մնում է փաստ, որ նա կտրել է ընդամենը ականջի ծայրը։ Ապացուցված չէ նաև, որ դրա մեղավորը կին է եղել։

  • Գրեթե նկարների չափ նա հասցրել է գրել նամակներ

    Վան Գոգը ոչ միայն սիրում էր նկարներ նկարել, այլ նաև չափազանց հետաքրքրված էր նամակներ շարադրելով։ Նա այդ նամակները գրում էր հատկապես իր եղբորը՝ Տեոյին։ Արդյունքում Վան Գոգը հասցրել է շարադրել շուրջ 800 նամակ։

  • Վան Գոգը մահացել է 37 տարեկանում 

    Վինսենթը, ցավոք, իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ։ Նա իր եղբորը շարադրված նամակում գրել էր, որ իր սիրելի բոլոր նկարիչներն ավարտել են իրենց կյանքը այն ժամանակ, երբ իրենք են ցանկացել, և նա ցանկանւմ է գնալ նրանց ուղով։ Ըստ եղբոր՝ Վան Գոգին չէր լքում այն միտքը, որ նա պիտի շուտ կյանքից հեռանա, որպեսզի գնահատվի։ Ժամանակը ցույց տվեց, որ նա, ցավոք, ճիշտ էր։ Միայն 10 տարի անց նրա աշխատանքները սկսեցին գնահատել լայն զանգվածներ։ Վան Գոգի նկարներն այժմ ամենաթանկն են աշխարհում։

Comments are closed.