Նորություններ
Կտավը վերանվանվել է «Ուկրաինացի պարուհիներ»
05.04.2022
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Լոնդոնի ազգային պատկերասրահն Էդգար Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը վերանվանել է «Ուկրաինացի պարուհիներ»-ի։
Ստեղծագործության մեջ պատկերված են մի խումբ պարող կանայք, որոնց մազերին հյուսված են Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխան դեղին և կապույտ ժապավեններ:
20-րդ դարասկզբի ֆրանսիացի իմպրեսիոնիստի կտավի վերանվանումը կատարվել է սոցիալական ցանցերում ուկրաինացիների կոչերից հետո։















