Նորություններ
10 տարվա արգելք՝ Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումների մասնակցելու համար
11.04.2022
«Ես ընդունում և հարգում եմ Ակադեմիայի որոշումը», — այսպես է արձագանքել դերասան Ուիլ Սմիթ Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում նաև «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությանը մասնակցելու արգելքին։
Նշենք, որ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողության ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքին հարվածելուց հետո Ամերիկյան կինոակադեմիան արգելել է դերասան Ուիլ Սմիթ առաջիկա 10 տարվա ընթացքում մասնակցել իրենց միջոցառումներին։
Այս որոշումն ուղղված է կինոակադեմիայի անդամների ու հյուրերի անվտանգության պաշտմանմանն ու ակադեմիայի հանդեպ վստահության վերականգնմանը։















