Նորություններ
Վանիլի բույրը՝ ամենագերադասելին
11.04.2022
Բրիտանացի եւ շվեդ գիտնականները միջազգային հետազոտության հիման վրա պարզել են, որ մոլորակի բնակիչների մեծ մասը վանիլի բույրը գերադասում Է մնացած բոլոր բույրերից:
Օքսֆորդի համալսարանի եւ Կարոլինյան ինստիտուտի ներկայացուցիչները 10 բույրեր են ներկայացրել տարբեր երկրների եւ ինը տարբեր մշակույթների 235 ներկայացուցիչերի:
Հարցման մասնակիցների թվում եղել են տարբեր քաղաքների բնակիչներ, ֆերմերներ, որսորդներ եւ ձկնորսներ։
Հետազոտության նպատակն էր պարզել, թե տարբեր մշակույթների բոլոր ներկայացուցիչները բույրերի միատեսակ ընկալում ունեն արդյոք թե կան ինչ-որ տարբերություններ։
10 հոտեր ընտրվել Էին դիտավորյալ՝ ներկայացնելու համար հոտերի բազմազանությունը, այդ թվում որոնք հիշեցնում Էին նեխած ձկան, քրտնած ոտքերի, սնկերի, նարդոսի հոտերը:
Հետազոտության մասնակիցներին պարզապես խնդրել են հոտ քաշել յուրաքանչյուր քիմիական նյութից եւ գնահատել, թե որքան Է այն նրանց դուր եկել ինը մյուս հոտերի համեմատւթյամբ:
Վանիլի բույրը դարձել Է ամենագերադասելի հոտը, դրան հաջորդում են դեղձի եւ նարդոսի բույրերը:
Տարբեր մշակույթների ներկայացուցիչները,փաստորեն, «տարբեր հոտերը գնահատում են միատեսակ»՝ անկախ բնակության վայրից կամ կենսակերպից:















