Նորություններ

Արշիլ Գորկին այսօր է ծնվել

Արշիլ Գորկին այսօր է ծնվել

15.04.2022

Հայ նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) քսաներորդ դարի արվեստի ամենանշանավոր դեմքերից է։

Նկարչի ինքնատիպ նկարները կարող ենք գտնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող թանգարաններում ու պատկերասրահներում, սակայն նրա ամենահայտնի կտավը շարունակում է մնալ 1928-32թթ.-ին ստեղծված «Նկարիչն ու իր մայրը» նկարը:

Ծնվել է 1902 թվականին Վանի Խորգոմ գյուղում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին, ապա Երևան։ Մոր մահից հետո՝ 1919-ին նա քույրերից մեկի հետ տեղափոխվել է Թիֆլիս, հետո՝ բաթում, հետո ԱՄՆ։

1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։  Նյու Յորքում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։

1925 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ Ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թվականին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1

1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի, Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին, սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Կինը դստրերի հետ լքում է Գորկուն։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին՝ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում։

Թաղված է Շերմանի հյուսիսային (հին) գերեզմանատանը

Comments are closed.