Նորություններ
Հադիդի Ինստագրամյան հաշիվն արգելափակվել է
19.04.2022
Սուպերմոդել Բելա Հադիդը բողոքել է, որ Ինստագրամը սահմանափակել է իր հաշիվը։Հադիդը ենթադրում է, որ պատճառը Հադիդի՝ Պաղեստինի աջակցության հրապարակումներն են։
«Ինստագրամն ինձ ագելել է սթորիս հրապարակել, եւ ես կարող եմ ենթադրել, որ դա տեղի է ունեցել Պաղեստինի մասին հրապարակումներից անմիջապես հետո։ Երբ ես ինչ-որ բան եմ հրապարակում Պաղեստինի մասին, հաշիվս արգելափակվում է, հասանելիությունը նվազում է, եւ գրեթե մեկ միլիոն հետեւորդ չի տեսնում ոչ հրապարակումները, ոչ սթորիները։ Ես մի ամբողջ օր փորձում են վերահրապարակել Պաղեստինի մասին երկու կարեւոր գրառումներ, ես դրանց երկար տեքստեր եմ կցել, եւ հենց այս երկուսը չեն բեռնվում»,- նշել է Հադիդը։
Նշենք, որ Բելա Հադիդը պաղեստինյան արմատներով, ամերիկաբնակ միլիոնատեր Մոհամեդ Հադիդի դուստրն է։ Մոդելն ակտիվորեն աջակցում է Պաղեստինի բնակչությանը, մասնակցում բողոքի ակցիաներին։















