Նորություններ
Ինչու՞ ենք քաղցրի կարիք զգում
21.04.2022
Ռուս իմունոլոգ-սննդաբան Լյուդմիլա Գոնչարովայի կարծիքով՝ անընդհատ քաղցր ուզելու պահանջը պայմանավորված է աղիքային ախտածին միկրոֆլորայով։
Սննդաբանի խոսքով՝ որքան շատ է մարդը վնասակար մթերքներ ուտում, այնքան ավելի է շատ է ձգտում դրանց:
Արդյունքում քաղցրավենիք ուտող մարդու մոտ իսկական շաքարային կախվածություն է առաջանում։ Ընդ որում, շաքարավազը չի պատկանում մեր օրգանիզմի բջիջների կառուցման համար կառուցվածքային նյութերի թվին. օրգանիզմը շաքարավազի կարիք պարզապես չունի։
Մասնագետի խոսքով՝ երբ մարդը չափից շատ շաքար է օգտագործում, օփիոիդային ընկալիչներն աջակցության մեխանիզմ են գործարկում՝ մտածելով, որ, ըստ երեւույթին, սննդի ավելի առողջ այլընտրանքային աղբյուրներ չկան, այլապես ինչո՞ւ մարդը պետք է վնասակար եւ անպետք սնունդ ուտի:
Հենց այստեղից էլ ծնվել է միֆը, որ մեր ուղեղի համար վառելիքը շաքարն է: Իրականում ուղեղը, ըստ մասնագետի, ստիպված սկսում է «շաքարով աշխատել», սակայն լիարժեք աշխատանքի համար սպիտակուցներ, առողջ ճարպեր, հանքանյութեր եւ վիտամիններ են անհրաժեշտ:















