Նորություններ

Դետոքս ծրագրերը կարող են վտանգավոր լինել

Դետոքս ծրագրերը կարող են վտանգավոր լինել

21.04.2022

Օրգանիզմը տոքսիններից «մաքրող» դետոք ծրագրերը կարող են շատ վտանգավոր լինել մարդու համար։ Գիտնկանների կարծիքով՝ դրանք կարող են հանգեցնել նույնիսկ մահվան։

Պատճառն այն է, որ համացանցում առաջարկվող դետոքս ծրագրերի հեղինակները չեն կարողանում հստակ նշել, թե կոնկրետ ինչից են նրանք պատրաստվում «մաքրել» օրգանիզմը։

Դետոքսը ոչ միայն անօգուտ է, այլեւ կարող է ամենածանր հետեւանքներին հանգեցնել առողջության համար, այդ թվում՝ սրտի կանգի կամ լյարդի դիսֆունկցիայի։

Այնպես որ, ցանկացած ծրագրից օգտվելուց, համացանցի խորհուրդներն ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել առաջին հերթին բժիշկ-սննդաբանի հետ։

Comments are closed.