Նորություններ

Մանկավարժականի այս տարվա առաջին դիմորդը Ռուբինա Իրինա Մկրտչյանն է

Մանկավարժականի այս տարվա առաջին դիմորդը Ռուբինա Իրինա Մկրտչյանն է

20.04.2022

 https://dimord.am/  կայքի գործարկվելուց ժամեր անց Ռուբինա Իրինա Մկրտչյանն առաջինն էր, որ լրացրեց դիմում-հայտը՝ Մանկավարժականի ուսանող դառնալու հաստատ համոզմամբ։

Այսօր նա Մանկավարժական համալսարանում էր․ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը հյուրընկալել էր բուհի առաջին դիմորդին։

Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի սանը սովորում է դիզայներական բաժնում, սակայն անկեղծանում է ՝ մասնագիտությունն այնքան էլ հոգահարազատ չէր․ տևական ժամանակ հետաքրքրվում է հոգեբանությամբ։

Անհամբեր էր՝ երբ կլրացնի հայտն ու կդիմի Մանկավարժական համալսարան՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ։

Պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը Ռուբինա Իրինա Մկրտչյանի հետ զրույցում նկատեց՝ ժամանակին մեծ պահանջարկ չունեցող մասնագիտությունն այսօր չափազանց արդիական է․«Անհրաժեշտ է ամեն ջանք ու եռանդ ներդնել լավ մասնագետ դառնալու համար․ հոգեբանի մասնագիտությունը բժշկի աշխատանքին հավասար պատասխանատվություն է ենթադրում»։

Նաիրա Սաֆարյանը վստահեցրեց՝ որակյալ կրթությունը բուհում ապահովված է․հոգեբանության ոլորտում հանրապետության առաջատար և ճանաչված մասնագետները դասավանդում են Մանկավարժականում։ Պրոռեկտորը հույս հայտնեց, որ կհանդիպեն նոր ուսումնական տարում․վստահեցնելով՝ բուհում ամենակարևոր մարդը ուսանողն է։

Նաիրա Սաֆարյանը Ռուբինա Իրինա Մկրտչյանին հանձնեց ընդանուր հոգեբանության վերաբերյալ մասնագիտական առաջին գիրքը և հաջողություն մաղթեց առաջիկա քննություններում։

Ռուբինա Իրինա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց անակնկալ հանդիպման համար և հույս հայտնեց, որ բուհական տարիները կօգնեն հաջողություններ գրանցել մասնագիտական ոլորտում։

Տեղեկատվությունը՝ www.aspu.am

Comments are closed.