Նորություններ
Նոր միջոց՝ մաշկի բջիջները 30 տարով երիտասարդացնելու համար
21.04.2022
Մեծ Բրիտանիա Բաբրահամի ինստիտուտի գիտնականները մաշկի բջիջները 30 տարով երիտասարդացնելու միջոց են գտել՝ առանց դրանց հիմնական գործառույթները կորցնելու:
Գիտնականներին հաջողվել է մասամբ վերականգնել հին բջիջների գործառույթները, ինչպես նաեւ կենսաբանական տարիքի մոլեկուլային ցուցանիշները բերել ավելի «երիտասարդ» վիճակի։
Այսպիսի արդյունքներ հաջողվել է ձեռք բերել բջիջների վերածրագրավորման եւ հիմնական բջջային գործունեության պահպանման միջեւ հավասարակշռության միջոցով:
Բջջային տարիքի ցուցանիշները հիմնված են մի քանի չափորոշիչների վրա՝ էպիգենետիկ ժամացույց (ԴՆԹ-ի էպիգենետիկ նշումների ամբողջությունը) եւ տրանսկրիպտ (բջջի կողմից սինթեզված բոլոր գեների ամբողջությունը): Այս ցուցանիշներից ելնելով՝ գիտնականների կողմից վերածրագրավորված բջիջները, պարզվել է, 30 տարով երիտասարդ են եղել իրենց կենսաբանական տարիքից։















