Նորություններ

Բիլի Այլիշը ելույթի ընթացքում ընկել է բեմի վրա

Բիլի Այլիշը ելույթի ընթացքում ընկել է բեմի վրա

26.04.2022

Հանգստյան օրերին Բիլի Այլիշը երկրորդ ելույթն է ունեցել «Coachella» երաժշտական փառատոնի շրջանակներում։

«Getting Older» երգը կատարելուց առաջ երկրպագուները լռության մեջ լսել են Բիլիի ձայնը, որն ասել է․ «Օյ, ինձ հենց նոր բաժին ընկավ»։ Երկրպագուները սկսել են ուրախանալ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Պարզվում է՝ բեմում այնքան մութ է եղել, որ Այլիշը չի տեսել պրոյեկտորը, սայթաքել է ու ընկել։ Երբ լույսը միացրել են, երգչուհին սկսել է ծիծաղել տեղի ունեցածի վրա։

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Ես պարզապես սայթաքեցի, երբ մութ էր։ Լավ, հիմա ես պատրաստ եմ պարել»,- հայտարարել է Բիլին ու սկսել է ելույթը։

Comments are closed.