Նորություններ
Օձը խայթել է սիրված դերասանին
26.04.2022
Օձի խայթոցից հետո հոսպիտալացվել է բրիտանացի դերասան Քերի Էլվեսը։ Օձը նրան խայթել է Մաիլբուում գտնվող նրա բնակարանի մոտ։
59-ամյա դերասանին ուղղաթիռով հասցրել են Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոն։
Էլվեսի շրջապատը կարծել է, որ նա վտանգավոր վնասվածք է ստացել եւ շտապ դիմել է բժշկական օգնության։ Բժիշկների խոսքով՝ դերասանը կստանա անհրաժեշտ բուժումն ու լիովին կապաքինվի։
Քերի Էլվեսը հայտնի է «Սղոց․ գոյատեւման խաղ», «Ստախոս, ստախոս», «Սսուրբծննդյան պատմություն», «Լեդի Ջեյն», «Տիեզերք․ տարածություն եւ ժամանակ», «Զարմանալի միսիս Մեյզելը», «Շատ տարօրինակ գործեր», «Գաղտնի նյութեր» եւ այլ ֆիլմերից ու սերիալներից։















