Նորություններ

Դառը շոկոլադի դրական և բացասական կողմերը

Դառը շոկոլադի դրական և բացասական կողմերը

25.04.2022

Բազմաթիվ հայտնի սննդաբաններ վստահեցնում են, որ դառը շոկոլադն իջեցնում է սթրեսի մակարդակը եւ բարելավում սրտի առողջական վիճակը։

Նրանք նշում են, որ դառը շոկոլադն օգտակար է հակաօքսիդանտներով և ֆլավոնոիդներով հարուստ կակաոյի բարձր պարունակության շնորհիվ։ Այդ բաղադրիչը բարելավում է սրտի արյան շրջանառությունը, իջեցնում զարկերակային ճնշումը եւ նվազեցնում թրոմբների առաջացման վտանգը։

Բացի այդ, չափավոր քանակության դառը շոկոլադի օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածի առաջացման վտանգը, սթրեսի եւ տագնապայնության մակարդակը, կանխում սրտի հիվանդությունները,օգնում ազատվել դեպրեսիայից։

Այս ամենին զուգահեռ չպետք է մոռանալ,  այն նաև կարող է բացասական ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի մակարդակի եւ կազմվածքի վրա։

Comments are closed.