Նորություններ

Անքնությունը հաղթահարելու կարևոր խորհուրդներ

Անքնությունը հաղթահարելու կարևոր խորհուրդներ

02.05.2022

Անքնությունը շատերին անհանգստացնող բացասական երևույթ է, որի հետևանքով ունենում ենք թուլություն, հոգնածություն, ուժերի անկման և ինքնազգացողության վատացում։

Չկանխելու դեպքում կարող են լինել վտանգավոր հետևանքներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս նախ բնական միջոցներով պայքարել անքնության դեմ։

Տաք կաթը պարունակում է մելատոնին հորմոն ու տրիպտոֆան ամինաթթու, որոնք կապված են քնի ու հանգստության հետ, սակայն մի բաժակ կաթի մեջ պարունակվող տրիպտոֆանի քանակությունը չափազանց փոքր է քնաբեր ազդեցություն ունենալու համար։ Այնուամենայնիվ, տաք կաթը հաճելի զգացողություններ է առաջացնում՝ օգնելով հանգստանալ ու բարելավելով քնի որակը։

Երիցուկով թեյը դարեր շարունակ օգտագործվել է որպես արդյունավետ հանգստացնող միջոց։ Այն օգնում է նվազեցնել մկանային լարվածությունը, բարելավում է մարսողությունն ու ազատում է տագնապի զգացումի։ Լավ արդյունքի համար կարելի է մի բաժակ թուրմի պատրաստման համար թեյի երկու կամ երեք փաթեթ օգտագործել, այն խմել ընթրիքից հետո, այլ ոչ թե քնելուց առաջ։

Նարդոսի յուղով լոգանքը կարող է հանգստացնել մարմինն ու մտքերը՝ օգնելով հեշտությամբ քուն մտնել։ Քնելուց առաջ նարդոսի բույրը շնչելն օգնում է բարելավել գիշերային քունն ու մեծացնել ցերեկային էներգիան։ Այն բարելավում է քնի որակը։

Մեդիտացիաները քնի խանգարումների դեպքում անչափ արդյունավետ կարող են լինել․ քնից առնվազն կես ժամ առաջ անջատել բոլոր գաջեթներն ու մեդիտացիա անել՝ կենտրոնանալով հանգիստ երաժշտության ու խորը շնչառության վրա։

Comments are closed.