Նորություններ
Բարեգործական համերգ՝ Hayat Project-ի մասնակցությամբ
05.05.2022
Hayat Project-ի մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական համերգ:
Համերգի նպատակն է աջակցել QaylTech ընկերությանն՝ արտադրել 35 MetaGait շարժունակության վերականգնման նորարարական սարք և տրամադրել պատերազմի հետևանքով զինհաշմանդամություն ստացած տղաներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։
Միջոցառման ողջ հասույթը փոխանցվել է բարեգործական նախաձեռնությանը:
Նշենք, որ Hayat Project-ը առաջին անգամ չի մասնակցում բարեգործական միջոցառման։















