Նորություններ
Մերիլին Մոնրոյի դիմանկարի գնորդը հայ է
10.05.2022
Մերիլին Մոնրոյի դիմանկարը, որի հեղինակը ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլն է, աճուրդում վաճառվել է 195 միլիոն դոլարով։
Գնորդն ամերիկահայ արտ դիլեր Լարի Գագոսյանն է։ Վաճառաքից ստացված գումարը կուղղվի մանկական բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմանը։
«The Shot Marilyns» կտավը Էնդի Ուորհոլը ստեղծել է 1964թ-ին մետաքսե տպագրության մեթոդով։
Այն կազմված է քառակուսի կտավներից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է ամերիկացի կինոաստղը։ Ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործության ստեղծմանը մասնակցել է նկարչուհի Դորոթի Պոդբերը։















