Նորություններ

Մայիսի 9-ը. հանուն հաղթանակի և խաղաղության

Մայիսի 9-ը. հանուն հաղթանակի և խաղաղության

09.05.2022

Այսօր՝ մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը.տոն, որ խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը, Ֆաշիզմի դեմ պայքարում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաև մեր հայրերի ու պապերի սխրանքով նվաճված պանծալի հաղթանակը:

Հայ ժողովուրդը Մեծ հայրենականում հերոսական մասնակցություն ցուցաբերեց. հաղթանակի ժառանգությունն այսօր ևս կարևոր արժեք է ապագա սերունդների համար:

Երկրորդ աշխարհամարտում մեր ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, խիզախություն և տոկոնություն, որ յուրօրինակ ոգեշնչում դարձավ Արցախյան գոյամարտի տարիներին:

Մեր երկիրը վերահաս աղետներից փրկեցին, իրենց կյանքի գնով խաղաղ ու ստեղծագործ ապագա կառուցելու հնարավորություն տվեցին նաև մի խումբ աբովյանականներ:

Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եղել է եռատոն. մեծ խանդավառությամբ նշվել է նաև Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

44-օրյա պատերազմից հետո էլ՝ վստահ ենք, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է հպարտության զգացումը՝ հիշեցնելով, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականությամբ:

Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք ամուր պետություն կառուցելով, իսկ պետականության գաղափարի արժևորման գործում մեծ անելիք ու դերակատարում ունի հատկապես Մանկավարժական համալսարանը:

Տեղեկատվությունը՝ www.aspu.am-ի

Comments are closed.