Նորություններ

Ռոզա Լինը եզրափակչում ելույթ կունենա ութերորդ համարի ներքո

Ռոզա Լինը եզրափակչում ելույթ կունենա ութերորդ համարի ներքո

13.05.2022

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո։

Մրցույթի եզրափակիչը ևս կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Հայաստանից բացի, եզրափակչում հանդես կգան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունի պատվիրակները:

Հիշեցնենք, որ Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրության մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Comments are closed.