Նորություններ

«Մերկ պառկած կինը»՝ 67,54 միլիոն դոլար

«Մերկ պառկած կինը»՝ 67,54 միլիոն դոլար

18.05.2022

Նկարիչ Պաբլո Պիկասոյի «Մերկ պառկած կինը»օրերս Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 67,54 միլիոն դոլարով։

Նկարչի համար, այս կտավը ստեղծելիս, ոգեշնչման աղբյուր է եղել Մարի Թերեզ Ուոլթերը։

Պիկասոյի մեկ այլ կտավ՝ «Մերկ տղամարդն ու կինը», աճուրդում վաճառվել է 5,1 մլն դոլարով։

Նույն աճուրդի շրջանակում Պիկասոյի ստեղծագործությանը գնի առումով հաջորդում է Պոլ Սեզանի «Հովիտ» կտավը, որը վաճառվել է 41,68 միլիոն դոլարով: Բացի այդ, այդ երեկո աճուրդի են հանվել Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Սալվադոր Դալիի և այլոց գործերը։

Comments are closed.