Նորություններ

Թանգարանների միջազգային օրը՝ Մանկավարժականում

Թանգարանների միջազգային օրը՝ Մանկավարժականում

18.05.2022

Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին, ՀՊՄՀ Գիտական թանգարանը կմիանա Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։

«Թանգարանների ուժը» խորագիրը ձեռնարկի շրջանակներում ՀՊՄՀ գիտական թանգարանը մայիսի 18-ին՝ ժամը 10.00-17.00-ը, կներկայացնի՝

1. «Ընտրում ենք մասնագիտություն» նոր կրթական ծրագիր միջին դպրոցական տարիքի սովորողների համար:
2. ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՌԴ ԿԱ ակադեմիկոս, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի «Քրիստոնյա Հայաստան» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն:
3. «Հայաստանի միջնադարյան հուշարձանները» թեմայով վիրտուալ ցուցադրություն:
4. «Աշխարհի թանգարանները նամականիշերում» ժամանակավոր ցուցահանդես Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Աշոտ Բաբախանյանի անձնական հավաքածուից:

Ցուցահանդեսները կտևեն մայիսի 18-31-ը:

Comments are closed.