Նորություններ

«Օլիմպիկոս» մուլտֆիլմը` Արցախում

«Օլիմպիկոս» մուլտֆիլմը` Արցախում

22.05.2022

«Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ Դավիթ և Հայկ Սահակյանցների «Օլիմպիկոս» մուլտֆիլմը։ Այն պատմում է Մեծ Հայքի արքա Վարազդատ Արշակունու կյանքի ու հաղթանակների մասին։

Մուլտֆիլմը Երևանում առաջին անգամ ցուցադրվել է 2021թ. մայիսին:

Նախաձեռնության հեղինակը Genesis Armenia-ն է՝ նպատակ ունենալով հիշեցնել մեր պատմության հաղթական դրվագների մասին։

Ռեժիսորը պատմեց ֆիմի ստեղծման՝ 5-6 տարվա ստեղծագործական ընթացքի, դժվարությունների, տեխնիկական բարձրակարգ լուծումների ու հնարքների մասին։ Իսկ երիտասարդ հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ հավատով, որ հայոց արքայի հաղթանակների մասին պատմող ֆիլմը ոչ հեռու ապագայում կցուցադրվի նաև Շուշիում։

Comments are closed.