Նորություններ

Կայացել է ABBA խմբի յուրատեսակ համերգը

Կայացել է ABBA խմբի յուրատեսակ համերգը

27.05.2022

Շվեդական ABBA խմբի անդամները 36 տարվա մեջ առաջին անգամ հանրությանն են ներկայացել վերամիավորված։

Մայիսի 26-ին նրանք Լոնդոնի Օլիմպիական այգում ներկա են գտնվել իրենց ABBA Voyage համերգային նստավայրի բացմանը։

75-ամյա Բենի Անդերսոնը, 72-ամյա Ագնետա Ֆալցկոգը, 76-ամյա Աննի Ֆրիդ Լինգստադը և 77-ամյա Բյորն Ուլվաուսը միասին լուսանկարվել են կարմիր գորգի վրա, իսկ հետո զբաղեցրել իրենց տեղերը դահլիճում։

Հատուկ ABBA-ի հոլոգրաֆիկ համերգների համար կառուցված վայրում տեղավորված էր 3000 հանդիսատես, որի դիմաց ABBA-ի «երիտասարդ» հոլոգրաֆիկ ավատարները կատարում էին խմբի հիթերն ու նոր երգերը։

Ինքնատիպ շոուն տեղի է ունեցել ABBA խմբի հիմնադրումից 50 տարի անց։ Անցյալ տարի շվեդները թողարկել են 40 տարվա մեջ իրենց առաջին ալբոմը:

Comments are closed.