Նորություններ
Սուրճը՝ երկարակեցության կարևոր պայման
31.05.2022
Ըստ գիտնականների՝ օրական մի քանի բաժակ սուրճը նվազեցնում է մահվան վտանգը։
Մարդիկ, որոնք ամեն օր չափավոր քանակությամբ սուրճ են խմում գրեթե 30 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն մահանալո սուրճ չխմողների համեմատությամբ։
Հետազոտությանը մասնակցել է 171616 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 55,6 տարի: Ընդ որում, հետազոտության ժամանակ մասնակիցները սրտանոթային հիվանդություններ կամ քաղցկեղ չեն ունեցել։
Մասնակիցներին առաջարկվել է մեկ տարվա ընթացքում՝ 2009 թվականի ապրիլից մինչեւ 2012 թվականի հունիսը, հինգ անգամ լրացնել սննդակարգի 24-ժամյա հարցաշար, որը ներառել է հարցեր սուրճի օգտագործման հաճախականության եւ շաքարի քանակի վերաբերյալ, եթե այն օգտագործվել է: Մահացության մասին տվյալները մինչեւ 2018 թվականի փետրվարի 25-ը ստացվել են մահվան վկայականներից։
Հետազոտության յոթ տարվա ընթացքում գրանցվել է 3177 մահ, այդ թվում՝ 1725 մահ՝ քաղցկեղից եւ 628 մահ՝ սրտանոթային հիվանդություններից:
Գիտնականները պարզել են, որ ընդհանուր առմամբ, այն մարդիկ, ովքեր ցանկացած քանակությամբ ոչ քաղցր սուրճ են խմել, որեւէ պատճառով նրանց մահվան հավանականությունն ավելի քիչ է եղել, քան այն մարդիկ, ովքեր սուրճ չեն խմել: Շաքարով կամ առանց շաքարի օրական 1 1/2-ից 3 1/2 բաժակ սուրճ խմող մարդկանց մահանալու հավանականությունը 29-31 տոկոսով ավելի քիչ է եղել, քան սուրճ չխմողներինը։















