Նորություններ
Գոռ Սարգսյանը՝ Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում
02.06.2022
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում:
Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայանալիք մրցույթն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:















