Նորություններ

Հրաժեշտի զանգ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում

Հրաժեշտի զանգ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում

03.06.2022

ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանում արդեն 28-րդ անգամ հնչեց «Վերջին զանգը». լավագույն ավանդույթներ ունեցող կրթօջախը կյանք ճանապարհեց 6 հոսքի 137 շրջանավարտի:

Նրանք հիմնանորոգված վարժարանի առաջին շրջանավարտներն են, որոնք ջերմ ու անմոռանալի հիշողությունների կողքին ունեն ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի սանը լինելու հպարտության և պատասխանատվության զգացողություն։

«Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է»․ սա յուրաքանչյուր վարժարանցու կարգախոսն է, ուստի ավարտական միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով և զոհված վարժարանցիների հիշատակը հավերժացնող անկյունում ծաղիկների խոնարհմամբ։

Վարժարանցիները պարային և այլ կատարումներով իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչներին, վարժարանին և 100-ամյակը բոլորած Մանկավարժական համալսարանին։ Նրանք միակարծիք են՝ դպրոցը շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում, իսկ դպրոցի և կրթության հիմքը, այդ պատասխանատու գործի կրողն ու շարունակողը ուսուցիչն է։ Այս տարվա շրջանավարտները ևս հնարավորություն են ունեցել աշակերտելու լավագույն ուսուցիչներին, որոնց կերտել է մանկավարժական մայր բուհը։ Նրանք վստահեցնում են՝ հպարտ են Մանկավարժականի մի մասնիկը և Հենակետային վարժարանի շրջանավարտը լինելու բարձ կոչմանն արժանանալու համար։

Տոնական միջոցառումը շարունակվեց նաև վարժարանի դահլիճում։

 

Comments are closed.