Նորություններ

5 միլիոն դոլարի վնաս Տեխասի Արվեստի թանգարանին

5 միլիոն դոլարի վնաս Տեխասի Արվեստի թանգարանին

06.06.2022

Տեխասի Արվեստի թանգարան անօրինական մուտք գործած կարգազանցը վնասել է մի քանի արտեֆակտ՝ պատճառելով ավելի քան 5 միլիոն դոլարի վնաս։

21-ամյա Բրայան Էրնանդեսը չորեքշաբթի գիշերը ներխուժել է Դալլասի արվեստի թանգարան և ջարդ սկսել՝ ոչնչացնելով հնաոճ հունական ամֆորան և ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ ափսե:

Բացի այդ, հարձակվողը վնասել է մոտ 100 000 դոլար արժողությամբ հին հունական թասը և 10 000 դոլար գնահատված կադո հնդկացիների կերամիկական շիշը:

Միջադեպի մեղավորը բերման է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից, ապա ներկայացվել դատարան, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հոդվածով: Հանցագործության համար նրան կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Comments are closed.