Նորություններ

«Ջոկեր» ֆիլմը կունենա նաև երկրորդ մաս

«Ջոկեր» ֆիլմը կունենա նաև երկրորդ մաս

09.06.2022

հանրահայտ «Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ, կունենա նաև երկրորդ մաս։

Նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլվերն է։ Նա ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի հետ աշխատել է նաև ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։

«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անվանումը։ Folie à Deux-ն ֆրանսերեն տերմին է, որով բնութագրվում է ինդուկտիվ փսիխոզի ձևերից մեկը, որի դեպքում միևնույն հոգեկան խանգարումը դրսևորվում է միաժամանակ երկու մարդու մոտ։

Հրապարակվել է լուսանկար, որում Ջոկերի դերակատար Խոակին Ֆենիքսը կարդում է ֆիլմի երկրորդ մասի սցենարը։

Հիշեցնենք, որ «Ջոկերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը: Ֆիլմը համաշխարհային վարձույթում է հայտնվել 2019-ի հոկտեմբերի 4-ից։

 

Comments are closed.