Նորություններ
«Եվրոպական հնագիտության օրեր» Հայաստանում
07.06.2022
Առաջին անգամ Հայաստանը կմասնակցի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը։ Այց անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։
Նշենք, որ «Եվրոպական հնագիտության օրեր»-ն անցկացվում է 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap):
Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար, հանդիպումներ հնագետների հետ, որոնք հանրությանը նկարագրում են իրենց մասնագիտության մանրամասները: Նաև տեղի են ունենում ժամանցային և կրթական մի շարք միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և ոլորտի սիրահարների համար։















