Նորություններ

Եթե ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող եք

Եթե ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող եք

16.06.2022

Մանկավարժական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Նիդերլանդների Մաստրիխի համալսարանի հետ իրականացնելու համար մեկամսյա առցանց ծրագրին մասնակցելու համար

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝
• պետք է լինի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Հոգեբանություն մասնագիտության բակալավրիատի կամ Հոգեբանություն, Զինվորական հոգեբանություն, Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն, Սոցիալական և քաղաքական հոգեբանություն, Գործնական հոգեբանություն, Իրավաբանական հոգեբանություն, Ընտանիքի հոգեբանություն մանկավարժական հոգեբանություն, կառավարման հոգեբանություն և ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանող

● պետք է տիրապետի անգլերեն լեզվին

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/mwHw2HWWqWk5gt2N6

Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել`առաջադիմության մասին տեղեկանքը /ՄՈԳ/:

Դիմելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է:

Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կապ կհաստատի՝ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

Comments are closed.