Նորություններ
«Պոկերի արքան» Երևանում է
07.07.2022
Դեն Բիլզերյանը Հայաստանում է։
«Պոկերի արքան» առաջին անգամ այցելել է Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպեց երկրպագուներին եւ ներկայացրեց իր «Դրվածք» գիրքը:
Բիլզերյանը ոչ միայն ստորագրեց գրքերն ու լուսանկարվեց ցանկացողների հետ, այլեւ ընդունեց նրանց պատրաստած նվերները:
Իր հեղինակային գրքում պոկերի աստղը զետեղել է իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունները եւ արտառոց դրվագները:
Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը 18+ է՝ նախատեսված չափահաս ընթերցողի համար:
Տեղեկատվությունը՝ www.news.am















