Նորություններ

Միջոցառում՝ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը»

Միջոցառում՝ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը»

12.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:30-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունենալու «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Ցուցահանդես-համերգի շրջանակում յուրօրինակ ձևաչափով ներկայացվելու է Գնդեվանքի վանական համալիրի տարածքից տարիներ առաջ հայտնաբերված և առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվող «գանձը»։

Միջոցառմանը կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դիրիժորն է Լյուք Բաղդասարյանը։

Comments are closed.