Նորություններ
Քեն Դավիթյանը Հայաստանում նոր ֆիլմում է նկարահանվում
15.07.2022
Ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը Երեւանում է: Այստեղ նա զբաղված է 16 մասից բաղկացած սերիալի նկարահանումներով։
Վերջին անգամ դերասանը հինգ տարի առաջ էր եղել Հայաստանում։
Քեն Դավիթյանը նկարահանվել է հոլիվուդյան մի շարք նախագծերում, հատկապես հայտնի է 2006-ին էկրաններ բարձրացած «Բորաթ» կատակերգությունից։ Դերասանը նկարահանվել է նաեւ Էլիզաբեթ Բենքսի մասնակցությամբ «Շիկահերը եթերում» ֆիլմում, որտեղ մարմնավորել է տաքսու վարորդին, եւ տասնյակ այլ նախագծերում։















