Նորություններ
Որոշ մանրամասներ «Ջոկեր -2»-ից
15.07.2022
Հայտնի են դարձել «Ջոկեր -2»-ի սյուժեի որոշ մանրամասներ։ Մասնավորապես, Լեդի Գագան իսկապես կխաղա ֆիլմում, սակայն նրա կերպարը կլինի ոչ թե Հարլի Քուինը, այլ մեկ ուրիշը։ Ինսայդերը հերոսների ռոմանտիկ հարաբերությունները համեմատել է «Թոմի եւ Ջերիի» հետ։
World of Reel պորտալում նշվում է նաեւ, որ «Ջոկեր 2»-ը կլինի ամենադաժան ֆիլմը, որտեղ կան բազմաթիվ մահվան, ամորձատման, գլխատման եւ բռնաբարության տեսարաններ։
Երկրորդ ֆիլմը կկրի «Փոխադարձ խելագարություն» (Folie à Deux) ենթավերնագիրը: Ռեժիսորի աթոռին կվերադառնա Թոդ Ֆիլիպսը: Նա նաեւ Սքոթ Սիլվերի հետ գրել է սցենարը։ Նախագիծը վարում է Warner Bros.-ը։















