Նորություններ

Խորհուրդներ՝ շոգից պաշտպանվելու համար

Խորհուրդներ՝ շոգից պաշտպանվելու համար

18.07.2022

Սիրելի ընթերցողներ, հանրապետությունում բարձր ջերմաստիճանի բարձրացման հետևանքներից և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունից խուսափելու համար ներկայացնում ենք մի քանի խորհուրդ․

1․ Խուսափե՛լ արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում չմնալ դրսում:

2․ Պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,

3․ Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր,

4․ Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ միրգ և հում բանջարեղեն,

5․ Մի՛ չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

6․ Մի՛ գտնվեք չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ մի՛ մնացեք արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,

7․ Ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

8․ Ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,

Եղեք տեղեկացված և պաշտպանված՝ տարվա բոլոր եղանակներին։

Comments are closed.