Նորություններ
Նոր երգ՝ «Լուսի հատիկ»
22.07.2022
Երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Արի Հերկելն է, իսկ երգի արևմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին։ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը։
Երգի տեսահոլովակը պատրաստվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։
Արևմտահայերենով ու Համշենի բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։
Երգն ունի համապատասխան անգլերեն, արևելահայերեն և թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաև տեսահոլովակ ու ժեսթերի լեզվով թարգմանություն։