Նորություններ
Ուսանողական մրցույթ՝ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը»
20.07.2022
Հանրային լրագրության ակումբը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով լրագրողական նյութերի ուսանողական մրցույթ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ հուլիսի 24-ը՝ ժամը 23։59-ը լրացնել մրցույթի առցանց հայտադիմումը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի/մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև՝ այս տարվա շրջանավարտները՝ անկախ տարիքից և մասնագիտությունից։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել լրագրողական նյութի մեկից ավելի գաղափար, սակայն հաջորդ փուլի համար ընտրվելու է յուրաքանչյուր մասնակցի առավելագույնը երկու գաղափար։
Մրցույթին կարող են ներկայացվել նաև թիմային նյութերի գաղափարներ (թիմի բոլոր անդամները պետք է լինեն ուսանողներ)։
Մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների ծանոթացեք ստորև։















