Նորություններ
Շնորհավոր Սեպտեմբերի 1
01.09.2022
Սիրելի աբովյանականներ, ապագա մանկավարժներ, Ռադիո Ֆաման շնորհավորում է սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ։
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում ենք Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող 100-ամյա բուհի հոբելյանական առաջին կուրսեցիներին։ Մեկ դարը ոչ միայն հոբելյան է, այլև պարտավորություն և մեծագույն առաքելություն այն սերունդների առջև, որոնց դուք եք կրթելու։
Դուք ընտրել եք դժվարին, բայցև պատվաբեր մասնագիտություն, որը եղել է և կլինի միակը՝ կիրթ, բանիմաց և հայրենասեր մարդ դաստիարակելու գործում։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական համայնքների սիրելի դպրոցականներ, ուսանողներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ։
Մաղթում ենք հիշարժան և արգասաբեր ուսումնական տարի, հաջողություններ և գիտաուսումնական բազում նվաճումներ:















