Նորություններ
STARMUS VI փառատոնի մեկնարկի համերգը՝ Տիգրան Համասյանի կատարմամբ
05.09.2022
Սեպտեմբերի 4-ից Հայաստանում մեկնարկում է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը:
Փառատոնը մեկնարկել է Տիգրան Համասյանի (Մարկ Կարապետյանի, Արթուր Հնատեկի մասնակցությամբ), Դերեկ Շերինյանի կատարումներով (Սայմոն Ֆիլիպսի և Ռիք Ֆիերաբրաչիի մասնակցությամբ) և Էդվարդ Մոսերի դասախոսությամբ:
Ի դեպ, փառատոնի մասնակցության հիմնական տոմսը ներառում է սեպտեմբերի 5-9-ը Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող բոլոր կոնֆերանսներն ու համերգները։
Փառատոնի և ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://starmus.com/Armenia։















