Նորություններ

Երևանում անցկացվում է «STARMUS VI» փառատոնը

Երևանում անցկացվում է «STARMUS VI» փառատոնը

06.09.2022

Երևանում անցկացվում է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը։

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

«STARMUS VI» փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:

Փառատոնի շրջանակում հնչել է «Sonic Universe» համերգային ծրագիրը, տեղի է ունեցել Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողությունը, որը ստացել է լեգենդար «Queen» խմբի կիթառահար, «STARMUS»-ի համահիմնադիր Բրայան Մեյը:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:

Comments are closed.